Երիտասարդ ծրագրավորողների Alibaba համաժողովում չինաստանցի ուսանող Կխանգ Յանմինը ներկայացրել է միայնակ մարդկանց համար նախատեսված ռոբոտ շուն։
Շունը կհետևի տիրոջ կենսական ցուցանիշներին, իսկ անհրաժեշոտթյան դեպքում շտապ օգնություն կկանչի կամ սեփականատիրոջ ազգականներին տագնապի ազդանշան կփոխանցի: Ռոբոտի մեջ տեղադրված են շարժական տեսախցիկներ և սենսորներ: Եթե ռոբոտի սեփականատերը հարվածի կենդանուն, շունը ի պատասխան կարող է էլեկտրահարել նրան։