macOS Mojave-ի պաշտոնական պաստառները հասանելի են ներբեռնման համար

Կալիֆոռնիա նահանգում տեղակայված Մոխավե անապատը ոչ միայն հանդիսացել է MacOS-ի վերջին թարմացման անվանման մի մասը, այլ նաև ոգեշնչման աղբյուր է հանդիսացել նոր պաստառներ ստեղծելու հարցում:

Պաշտոնապես  macOS 10.14-ը  կթողարկվի 2018-ի աշնանը, բայց դրա բետա տարբերակն արդեն  հասանելի է  ծրագրավորողների համար:

Չնայած  Mac-ի օգտատերերն արդեն կարող են իրենց աշխատանքային դեսքթոփը զինել նոր պաստառներով:

Եվ կրկին  Reddit   կայքի օգտատերերը  zip-արխիվ  են թողարկել 16 դինամիկ նկարներով: Թղթապանակը մոտ 40 մգ ծավալ ունի: