CloudPets խելացի խաղալիքները, որոնք արտադրում է Spiral Toys ընկերությունը, դեռ 2017-ին զարմացրին օգտատերերին: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ հաքերները հասանելիություն էին ստացել օգատատերերի տվյալների բազային՝ այդ թվում նաև երեխաների ձայնային ֆայլերին: Հաքերները տվյալների համար խոշոր գումարներ էին պահանջում:
Այդ ժամանակ խանութները պարզապես CloudPets-ը վերացրին վաճառքից:
Նոր հետազոտություններից պարզ է դարձել, որ ընկերությունը չի վերացրել նախկին սխալները և խաղալիքները վաճառքում հայտնվել են կրկին խոտաններով:
Mozilla-ն հետազոտության արդյունքով կիսվել է Electronic Frontier Foundation-ի հետ, որը զբաղվում է համացանցում մարդկանց իրավունքներով: Ընկերությունը բաց նամակ է հղել Amazon, Walmart և Target ընկերություններին և ուղիղ 6 ամիս անց ընկերություններրը իրենց վաճառակետերից հեռացրել են CloudPets խաղալիքները: