Fujitsu. բրենդի ստեղծման պատմությունը

Ստեղծման տարեթիվը՝ 1935 թվական

Գտնվելու վայրը՝ Ճապոնիա, Տոկիո

Արտադրանքը՝ համակարգիչներ, ծրագրային ապահովում, սմարթֆոն, սերվեր

Կայքը՝ ֆուջիցուքոմ

Կարգախոսը՝ The possibilities are infinite՝  Հնարավորություններն անսահման են։

 

Այս հանրահայտ բրենդի պատմությունն սկսվում է 1935 թվականից։ Այս թվականին հիմնվեց առաջին՝ Fuji Telecommunications Equipment Manufacturing ընկերությունը, որն ստեղծվեց  գերմանական Siemens AG  և ճապոնական Furukawa Electric Company ընկերությունների միավորմամբ: Սկզբում, ստեղծում էին հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող սարքեր։  Հենց Fujitsu` Ճապոնիայում սկսեց թողարկել հեռահաղորդակցության այնպիսի սարքավորումներ, որոնք  պարզ կիրառություն ունեին տնային և աշխատանքային պայմաններում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս ընկերությանը վստահվեց նաև Ճապոնիայի հեռախոսագծերը վերականգնելու կարևոր գործը, որը հետագայում, նոր հնարավորություններ ընձեռեց Ֆուջի ընկերությանը… Ստացավ պետական անսահմանափակ արտոնագիր և սկսեց ավելի արագ զարգանալ:

Բրենդը վերջնականապես ձևավորվեց միայն 1967 թվականին։  Fujitsu անվանումը կապված է նաև Ճապոնիայի խորհրդանիշ` Fuji սարի հետ։ Միայն թե վերջում, ընկերության հիմնադիրը ավելացրեց՝ տսու՝ բարձրանալ, գրավել բայը։

Իր առաջին արտադրանքը Fujitsu ներկայացրեց   1954 թվականին։ Իսկ ավելի ուշ՝ 70-ականներից սկսած, սկսեց համագործակցել Siemens ընկերության հետ։ Այս համագործակցությունից էլ ծնվեց համակարգչային ցանցի արտադրությունը։ Սա Fujitsu ընկերության համակարգիչների արտադրության առաջին փորձն էր։ Հետագայում՝ 80-ականներին, այն դառնալու էր համակարգիչներ արտադրող  ճապոնական ամենահայտնի ընկերությունն` ամբողջ աշխարհում։

Համակարգիչ արտադրող  Fujitsu–ն աշխարհին ներկայացավ 1981 թվականին։ Նրանց հաջողության գրավականն այն էր, որ   համակարգչային շուկա մտնելուց հետո էլ, չդադարեցին զբաղվել հեռահաղորդակցությամբ։

Եթե թվարկենք ընկերության հաջողություններն ու կատարած աշխատանքը, մի ամբողջ գիրք կգրվի: Եվ իրոք, ձեռքբերումները քիչ չեն՝ հեռահաղորդակցություն, կենցաղային տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա, սմարթֆոնների, համակարգիչների արտադրություն և այլն։

Սիրելի բրենդ ` Fujitsu-ն հենց այնպես չդարձավ։ Նա IT-ի առաջին ընկերությունն էր, որն սպառողների հետ շփման նոր ձևաչափ առաջարկեց` ընկերություն-սպառող։ Հաճախորդներին, ասենք, համակարգչի հետ, հավելյալ ծառայություններ էին առաջարկում` վճարով: Գնելով ընկերության համակարգիչները  օգտատերերը նաև ձեռք էին բերում Fujitsu-ի ծրագրային ապահավում, ցանց և այլն։

Ընկերության համար, շրջադարձային էր  1999 թվականը, երբ Siemens -ի հետ սկսեցին  խաղային համակարգիչների արտադրել։ Այսպես շարունակվեց մինչև 2008 թվականը:Այդ տարի Siemens-ն  իր բաժինը վաճառեց Fujitsu-ին։

Վաճառքի տվյալներով այսօր էլ ընկերությունը համարվում է ամենապահանջված համակարգչային ապահավում տրամադրող, համակարգիչներ արտադրող ընկերություններից մեկը։

Սյուզան Թոսունյան