Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնները կստանան անլար լիցքավորման հնարավորություն

Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր Pixel սմարթֆոնների երրորդ սերունդը: Ի դեպ՝ ընկերությունը մեծ հույսեր է կապում նորույթների հետ:

Մինչ այս հայտնի տվյալներով սմարթֆոնները չեն առանձնանում ընդհանուրի մեջ և կոտրել կարծրատիպներն ու թրենդները դրանց չի հաջողվի: Չնայած դրան սմարթֆոններն ունեն  բոլոր ժամանակակից գործառույթները:

Pixel-ի երրորդ սերունդը դեռ ստեղծման փուլում է և   Google-ը չի շտապում կիսվել գաղտնիքներով:

Վերջին տվյալներով   Pixel 3 և Pixel 3XL  մոդելները կստանան անլար լիցքավորման հնարավորություն: Այս մասին հայտնել էXDA Developers ֆորումի մասնակիցը՝ meraz9000 նիկով օգտատերը:

Ըստ նրա, բացի անլար լիցքավորման հնարավորությունից սմրաթֆոնը կստանա նաև Android P նոր օպերացիոն համակարգ: