Vivo ընկերությունը հավատարիմ մնաց իր խոստումնին և նարկայացրեց իր առաջին ամբողջությամբ առանց շրջանակի սմարթֆոնը՝ Vivo Nex-ը։ Ընկերությունը խոստացել էր` այն անգամ չի ունենա iPhone—ի հայտնի կտրվածքը։
Էկրանն առանց շրջանակ ստեղծելու համար ընկերության ինժեներները դիմային տեսախցիկը տեղադրել են սմարթֆոնի կորպուսում։ Տեսախցիկը 8մգպ է և հայտնվում է միայն լուսանկարելու ժամանակ։
Vivo Nex-ը չունի դինամիկ, դրան փոխարինել է էկրանի մակերեսով ձայնի փոխանցման տեխնոլոգիան։ Սմարթֆոնն ունի մատնահետքի սքաներ, որը նույնպես թաքցված է էկրանի մեջ։ Vivo Nex-ը ստացել է երկակի հիմնական տեսախցիկ` 12 և 5 Մգպ հզորությամբ։
Սմարթֆոնը կշռում է 199 գրամ, իսկ Չինաստանում մեկնարկային գինը կլինի մոտ 780 դոլար։