Apple–ն այլևս թույլ չի տա «կոտրել» iPhone–ը

Apple–ը պատրաստվում է  iOS համակարգում այնպիսի տեխնոլոգիա կիրառել, որը թույլ չի տա կոտրել iPhone–ները`  Lightning–ի միջոցով։

Reuters–ի փոխանցմամբ, ընկերության այս քայլը բավական հակասական է, քանի որ նման ձևով սմարթֆոնները կոտրում է միայն ոստիկանությունը։ Ներկայումս ԱՄՆ–ի անվտանգության  մարմինները  մեծ քանակով  GrayKey ` iPhone կոտրելու սարք են գնում։

Ինչպես պարզ է դառնում, շուտով այդ սարքով սմարթֆոն կոտրել չի լինի։ Արդեն  iOS 12–ի բետա տարբերակում կա գործառույթ, որը  Lightning բնիկի դեակտիվացման մասին է խոսում։ Նման գործառույթներ նաև նկատվել են ավելի վաղ`  iOS 11–ում։

Ընկերությունը այս քայլին է դիմել, քանի որ որոշ երկրներում ոստիականությունը առանց օգտատերերին հարցնելու կամ նրանց կարծիքը հաշվի առնելու կոտրում է սմարթֆոնները։

Իսկ GrayKey սարքերը կարող են օգտագործել նաև հետախուզողները, հանցագործները և այլն։