Google-ի App Make բիզնես հավելվածների արագ ստեղծման գործիքը դուրս է եկել բետա տարբերակից։ Այժմ դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, փոխանցում է SEOnews-ը:
App Maker-ից օգտվել կարող են G Suite-ի ցանկացած տարբերակի բոլոր օգտագործողները (Business, Enterprise, ինչպես նաև G Suite for Education): App Maker-ի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ոչ մասնագետներին G Suite-ում պահվող տվյալների հիման շսեփական բիզնես հավելվածներ ստեղծել։
App Maker-ում ստեղծված հավելվածները գործելու են Google-ի ենթակառուցվածքի հիման վրա: Օգտագործողները կարող են դրանք սինքրոնացնել այլ ընկերությունների ծառայությունների հետ: Նոր հավելվածների գեներացրած տվյալները կարելի է պահել վերջերս թողարկված Google Drive Tables ծառայությունում, որը կառավարվող համակարգված տվյալների բազա է Google Drive-ում:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Google-ն անվճար հավելված է ներկայացրել, որը նախատեսված է ծրագրավորման հիմունքներն ուսումնասիրելու համար: