Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտ, որը կարող է մեմերի տեքստային մասն հորինել: Համակարգի հիմքում երկար և կարճաժամկետ հիշողությամբ նեյրոցանցի աշխատանքն է, որը կարողանում է ինքնուրույն ծիծաղելի նկարներ գեներացնել։
Արհեստական ինտելեկտի ստեղծմամբ զբաղվել են Սթենֆորդի համալսարանի գիտնականներ Աբել Փիրսոն Հինգերորդը (Abel L. Peirson V) և Մելթեմ Թոլունեյը: Նրանք նեյրոցոնցին Meme Generator կայքից սովորեցրել են 400 հազար լուսանկարների. դրանցից առանձնացրել են 2600 յուրահատուկ նկարներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ կարճ բնութագրություն: