Ինչպիսի՞ն կլինի iOS 13–ի դիզայնը. Apple–ը գնում է Android P–ի հետքերով

iOS 13–ը հավականում է նման լինել Android–ին` ավելի շատ կենտրոնացած է լինելու կոնկրետ հանձարարականների կատարման վրա, քան հավելվածների։

Apple–ի վերջերս ներկայացված iOS 12–ում գլխավոր առանձնահատկություններից մեկը կատարելագործված ձայնային օգնականի` Siri–ի նոր հնարավորություններն էին։ Այժմ այն կարողանում է նաև «փոխհարաբերվել» կողմնակի հավելվածների հետ և ավելացնել արագ գործողությունների ցուցակ։

Հենց այս գործառույթը կդառնա կարևոր գործոն հաջորդ` iOS 13-ի դիզայնի հարցում։

Apple–ն, ամենայն հավանականությամբ, արտաքին փոփոխություներից հրաժարվել է , որպեսզի կենտրոնանան համակարգի աշխատունակության բարձրացման և նախորդ տարբերակների սխալների շտկման վրա։ Ավելի մեծամասշտաբ փոփոխություններ օպերացիոն համակարգում կլինեն 2019–ին։

Բնականաբար, կթարմանա աշխատանքային դեսքթոփը։ Պետք է նկատել, որ iOS այս բաժինը 12 տարիների ընթացքում երբեք չի փոփոխվել։ Հնարավոր է նոր համակարգում փոփոխվի պլանշետի և սմարթֆոնի «համագործակցության» տեխնոլոգիան։ Աշխատանքային սեղանի մեծ մասը կզբաղեցնեն Shortcut–երը` տաքսի կանչելու, սուրճ պատվիրելու և այլ կոճակներ։ Այսինքն` կոնկրետ հավելվածների հետ աշխատելու փոխարեն օպերացիոն համակարգը կսկսի կատարել հրահանգներ հենց այդ հավելվածներում։

Նման փոփոխություններ կան արդեն Android P օպերացիոն համակարգում։ Այստեղ ինտեֆեյսի զգալի մասն աշխատում է շորթքաթերով, որն ի դեպ, օգտատիրոջ համար ընտրում է համակարգում ներդրված արհեստական բանականությունը։

Ենթադրություններից բացի, պետք է նշել, որ  Bloomberg և Forbes  պարբերականները դեռ iOS 12–ի թողարկումից առաջ նշել էին, որ մեծ փոփոխություններ են սպասվում համակարգի դիզայնում։

Ամեն դեպքում, ընկերությունը դեռ 1 տարի ունի իր օպերացիոն թարմ համակագի գործարկման համար և դեռ շատ փոփոխությունների ու նորությունների մասին կլսենք։