Համացանցում լուրեր են տարածվել, որ Samsung–ը պատրաստվում է թողարկել նոր սերնդի պլանշետ` Galaxy Tab S4–ը, որը կփոխարինի Galaxy Tab S3 մոդելին։
Պլանշետը կստանա 10,5 դյույմ անկյունագծով էկրան, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր և 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն։
Բացի այդ Samsung Galaxy Tab S4–ը կունենա աչքի ծիածանաթաղանթը սքանավորելու տեխնոլոգիա։ Պլանշետի դիմային հատվածում տեղադրված է 8 մգպ հզորությամբ տեսախցիկ, որը պատասխանատու է լինելու այդ տեխնոլոգիայի համար։ Հիմնական տեսախցիկը 13 մգպ է։
Galaxy Tab S4–ը հանրության դատին կներկայացվի տարվա ավարտին։ Հնարավոր է` նորույթը ցուցադրվի օգոստոսի 31–ից մինչև սեպտեմբերի 5–ը կայանալիք IFA 2018–ին։