Amazon ընկերությունը սկսել է փորձարկելիր ձայնային օգնականի՝ Alexa for hospitality-ի հատուկ տարբերակը: Ամռանն այն կփորձարկվի Marriott ցանցի մի քանի հյուրանոցներում, իսկ հետո կտարածվի նաև հյուրանոցային այլ ցանցերում: Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Echo խելացի բարձրախոսների և ձայնային օգնականի միջոցով այցելուները կկարողանան, սնունդ և տաքսի պատվիրել, կանչել դռնապանին և այս ամենը՝ առանց հեռախոս:
Միաժամանակ, Alexa for hospitality-ի հետ միասին Marriott ցանցը փորձարկում է Apple-ի Siri ձայնային օգնականի հնարավորությունները, ինչի արդյունքում կընտրի ամենահարմար տարբերակը: