Բարձր տեխնոլոգիաները կարևոր են, որովհետև ընդլայնում են հնարավորինի սահմանները. Նիկոլ Փաշինյան

Բարձր տեխնոլոգիաներն այսօր  կարևոր են, որովհետև դրանց միջոցով  ընդլայնվում են հնարավորինի սահմանները: Այս մասին «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է այն ամենն, ինչը 10-20 տարի առաջ հնարավոր չէր թվում:

«Եւ ես հուսով եմ, որ դուք այնպիսի գաղափարներ ունեք, որոնք այժմ անհնարին են թվում, բայց կիրականացվեն ապագայում»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով միգրացիայի մասին՝ Փաշինյանը ներկայացրել է ցանկալի միգրացիայի իր հայեցակարգը: Նրա խոսքերով ՏՏ աշխատողները հին իրականությունից դեպի նորը միգրացիայի կարեւոր մասն են կազմում: Մենք պետք է մնանք մեր երկրում, սակայն աճենք մեր մտքերի առումով: Կրթությունը շատ կարևոր է այդ գործում:

«Բայց կրթությունը միայն գիտելիքը չէ, այլև՝ կայուն զարգացումը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել առանց կրթական բաղադրիչի»,- ասաց Փաշինյանը: