Adobe–ը թարմցումներ է հրապարակել Adobe Scan–ի համար, որը թույլ կտա այցեքարտերը հեշտությամբ վերածել կոնտակտային տվյալների։
iClarified–ի փոխանցմամբ, թարմացվախ տարբերակը ընդլայնել է տեքստը «ճանաչելու» հնարավորություններն ու գործիքները։ Նոր ալգորիթմների շնորհիվ Adobe Scan–ը հստակորեն կարող է տարանջատել, թե որտեղ է սկսվում և ավարտվում տեքստը։ Սա շնորհիվ էլ փոխակերպման գործընթացը հեշտանում է նաև iOS և Android համակարգերով աշխատող գաջեթների համար։
Արհեստական բանականություն
Adobe Sensei–ի հեղինակած արհեստական բանականության տարրերի շնորհիվ, Adobe Scan–ը արցեքարտը «ճանաչում» է հենց օգտատիրոջ ձեռքում, գծագրում է դրա չափերը, կարգավորում է լույսն ու «վերցնում» իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։ Եթե պատահականությամբ կադրում հայտնվում է օգտատիրոջ ձեռքը, ապա տեխնոլոգիան հստակ հասկանում է, որ դա այցեքարտի մաս չէ։