Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներները ստեղծել են ռոբոտ, որը կառավարվելու է ոչ թե բառերով, այլ մարդկային ժեստերով և ուղեղից արձակած ալիքների միջոցով։ Այս մասին հաղորդում է HighTech-ը՝ վկայակոչելով EnGadget-ին: Նման ռոբոտի հետ կկարողանան շփվել նաև խուլ ու համր մարդիկ:
Մասնագետները ռոբոտին սովորեցրել են հաշվել ուղեղի ErrPs ազդանշանները, որոնք առաջանում են, երբ մարդիկ տարբեր սխալներ են նկատում: Համակարգը վերահսկում է մարդկային ուղեղի ակտիվությունը և եթե սարքը հաշվում է ErrPs ազդանշանները, անդրոիդը ակնթարթորեն դադարեցնում է այդ գործողությունը՝ թույլ տալով օգտագործողին ուղղել աշխատանքը: