Lamborghini-ն վերականգնել է Miura SVR դասական մոդելի միակ օրինակը

Իտալական Lamborghini ընկերության Polo Storico ստորաբաժանումը, որն զբաղվում է ապրանքանիշի դասական մոդելների վերականգնմամբ, ավարտել է Miura SVR մոդելի միակ գոյություն ունեցող նմուշի վերականգնման աշխատանքները:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, եզակի ավտոմեքենան կառուցված է 1970-ականներին թողարկված P400 Jota մրցարշավային մոդելի յուրահատկություններին համապատասխան՝ նախկին սեփականատիրոջ պատվերով:

Lamborghini Miura SVR կուպեի վերանորոգումը 19 ամիս է տևել: Այդ ընթացքում այն համապատասխանեցրել են բնօրինակի տեխնիկական տվյալների հետ: Նկատելի փոփոխություններն են միայն անվտանգության ամրագոտիները, նոր նստելատեղերը:

«Միուրա»-ի 2.9 լիտր ծավալային V12 շարժիչի հզորությունը 370-ից դարձել է 425-445 ձիաուժ: