Samsung ընկերությունը հունվարին կթողարկի իր հոբելյանական Samsung Galaxy S10 սմարթֆոնը, որը զրկված կլինի աչքի ծիածանաթաղանթով արգելափակման հնարավորությունից:
Իսայդերներն այս եզրակացությանն եկել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Samsung-ը այս գործառույթն ապահովող ընկերությանը նոր օրինակների պատվեր չի տվել: Հիշեցնենք, որ այս գործառույթը առաջին անգամ փորձարկվել է Samsung Galaxy Note 7-ի վրա:
Սրա փոխարեն Galaxy S10-ը կդառնա Samsung-ի առաջին սմարթֆոնը, որը կունենա մատնահետքի սքաներ: Հնարավոր է նաև, որ գաջեթն ունենա Face ID-ի հնարավորությունը: