Alibaba Group-ի դուստր ձեռնարկությունը՝ Ant Financial-ը, բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ գումարների փոխանցման ծառայություն է գործարկել, հաղորդել է Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման, հաղորդում է Bloomberg-ը:
Ծառայությունը հասանելի կլինի Հոնկոնգի եւ Ֆիլիպինների բնակիչներին: Դրա ստեղծմանը մասնակցել են Gcash եւ Globe Telecom Inc ընկերությունները:
Գումարային փոխանցումներն իրականացվելու են Հոնկոնգի խոշորագույն բանկերից մեկի միջոցով՝Standard Chartered-ով:
«Բլոքչեյն տեխնոլոգիան կարող է ավելի շատ փոխել մեր աշխարհը, քան մարդիկ մտածում են», — ասել է Ման` նշելով, որ մեծ թվով ֆիլիպինցի աշխատակիցներ Հոնկոնգից կանոնավոր գումարներ են ուղարկում տուն:
Ման կրկին նշել է կրիպտոարժույթների անկայունության մասին: Նրա խոսքով, բիթքոինը պոտենցիալ «փուչիկ» է: