2004-ին ընդունած WPA2 պրոտոկոլը, որ նախատեսված է Wi-Fi ապահովության համար, չի թարմացվել մոտավորապես 10 տարի: Վերջերս պարզվել է, որ այն ունեցել է խոտան, որի պատճառով հնարավոր է եղել տվյալներ հավաքագրել:
Այժմ Wi-Fi Alliance, որը պատասխանատու է Wi-Fi ստանդարտների համար, նոր WPA3 պրոտոկոլ է ստեղծել: Օգտատերերի տեսանկյունից ոչինչ չի փոփոխվի, բայց տեխնոլոգիայի երրորդ սերնդում մի շարք տեխնիկական փոփոխություններ են լինելու:
Դրանցից մեկն ուղղված է պաշտպանությանը` այժմ հաքերները չեն կարող դրա միջոցով օգտատերերի տվյալներ գողանալ:
WPA3-ին անցման համար երկար ժամանակ կպահանջվի: