Թիմ Քուկը պատմել է, թե ինչու են հրաժարվել արհեստական ինտելեկտից

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը պատմել  է, թե ինչու է ընկերությունը Apple News պլատֆորմում նորություններ ընտրելու համար հրաժարվել ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից:

Ըստ Քուկի, վերջին տարիներին «լուրերը  խելագար են դարձել», ուստի մարդիկ ավելի լավ են դրանք ընտրում, քան ալգորիթմները:

«Ես հասկանում եմ, որ Apple News-ի համար լավագույն պատմությունները ընտրում են հենց մարդկիկ: Մենք  չենք զբաղվում այն լուրերի պրոպագանդմամբ, որոնց  նպատակը պարզապես մարդկանց զայրացնելն է», – գրել է Քուկը:

Ընկերության ղեկավարը հավելել է, որ մտադիր չէ որևէ մեկին քննադատել, սակայն «Apple-ը «ավելի շատ որակի, քան քանակի կողմնակից է»: