Samsung Galaxy S10Plus-ը կթողարկվի երեք տարբերակով

Ինսայդերների փոխանցմամբ, Samsung ընկերության հոբելյանական Galaxy S10 սմարթֆոնները կթողարկվեն 3 տարբերակով և կառանձնանան իրենց էկրանի մեծ չափերով:

10plus մոդելը կառանձնանա իր սերնդակիցներից: Այն կդառնա Samsung-ի ամենամեծ էկրան ունեցող սմարթֆոնը: Հեռախոսը կստանա 6,44 դյույմանոց էկրան: Էկրանի մեծությունը պայմանավորված է նրանով, որ գաջեթն ունենալու է երեք տեսախցիկ։

Լուրեր են պտտվում նաև, որ Galaxy S10-ը կարող է դառնալ Samsung-ի` մատնահետքի սքաներով առաջին ֆլագմանը։ Հնարավոր է նաև, որ սմարթֆոնն ունենա նաև  Face ID և  3D տեսախցիկ: Հեռախոսները կթողարկվեն հունվարին: