Երեկ Սիեթլում բացվել է հերթական Apple Store-ը: Պարզ է դարձել, որ շեշտադրումն այստեղ կրթական կոմպոնենտի վրա է լինելու։
Apple Store University Village-ում ավանդության համաձայն կարելի է ձեռք բերել iPhone, iPad և այլ գաջեթներ: Այս ամենին զուգահեռ ամբողջ տարածքի առանցքը լինելու է մեծ էկրանը, որը կցուցադրի կրթական ֆորումները կամ կոնֆերանսները: Այս լեկցիաների գլխավոր նպատակը լինելու է սովորեցնել օգտատերերին առավել արդյունավետ օգտագործել իրենց գաջեթները: Այս ամենը Today at Apple ծրագրի մի մասն է կազմում:
«Մենք ժամանակակից քաղաքի տարածք ենք սարքում, որտեղ ներկայացված է լինելու այն ամենն, ինչ ունի մեր ընկերությունը: Սա արված է մարդկանց միավորելու ու համախմբելու նպատակով», — ասել է ծրագրի ղեկավար Անժելա Արենդսը:
Այն օգտատերերը, ովքեր կգան Սիթելում բացված Apple Store, կարող են տեղավորվել հարմարավետ աթոռներին ու դիտել ուսուցողական հոլովակները: