Գերմանացի ուսանողն «անվտանգության բարձիկ» է ստեղծել սմարթֆոնների համար

Գերմանացի ուսանող Ֆիլիպ Ֆրենցելը սմարթֆոնի համար նախատեսված հատուկ պատյան է ստեղծել և արտոնագրել, որն իրական «անվտանգության բարձիկ» է հանդիսանում գաջեթի համար և կարող է պաշտպանել այն ընկնելու դեպքում:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, նորարար պատյանը համալրված է սենսորներով, որոնք աշխատում են ընկնելիս: Այդ պարագայում պատյանից 4 զսպանակաձև ոտք է դուրս գալիս, ինչի շնորհիվ էլ գաջեթը չի հպվում որևէ մակերևույթի՝ անկախ այն հանգամանքից, թե որ անկյան տակ է ընկնում:

Ինչպես աղբյուրը նշում է, գերմանացու մոտ այս միտքը ծագել է, երբ վերջինիս սմարթֆոնը ջարդուփշուր է եղել ընկնելիս: Պատյանը մշակելու համար Ֆրենցելը 4 տարի է ծախսել: