Հայտնի է, թե երբ Փարիզում կբացվի ԹՈՒՄՈ

Փարիզում տեղի է ունեցել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կետրոնի պաշտոնական շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էր կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Փարիզում ԹՈՒՄՈ ստեղծելու գաղափարը դեռ 2016–ից է եղել։ Այն իրականություն կդառնա 2018–ի աշնանը։ Նոր կենտրոնը ֆրանսիացի սաների առաջ իր դռները կբացի սեպտեմբերի 25–ին։

Այն անվճար կրթություն կապահովի 12-18 տարեկան մոտ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն:

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: