Կանադացի գիտնականներն անտեսանելի թիկնոց են ստեղծել

Կանադայի Ազգային գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները սարք են ստեղծել, որի միջոցով  ցանկացած առարկա դառնում է անտեսանելի: Սարքի աշխատանքի սկզբունքը հրապարակվել է Optica ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր գյուտի  տարբերությունը  նրանում է, որ այն գույների հետադարձ  վերաբաշխում է կատարում: Երբ լույսի ամբողջ սպեկտրն ընկնում է սարքի մեջ, այն մեկ գույն է արձակում, այս դեպքում՝ կանաչ, և ծածկում է այն մեկ այլ գույնով: Լույսն անցնում է օբյեկտի միջով, և  օբյեկտն անտեսանելի է դառնում:

Փորձարկման ժամանակ օբյեկտը լուսավորել են միայն մի կողմից, սակայն տեսականորեն այս տեխնոլոգիան կարող է թաքցնել օբյեկտը նաև լույսի բազմաթիվ աղբյուրների դեպքում: Գիտնականների կարծիքով՝ նման սարքի մշակումն առաջին քայլն է անտեսանելի թիկնոցի ստեղծման ուղղությամբ: