Չինական տաճարում իր ծառայությունն է սկսել ռոբոտ-բուդդիստը

Պեկինում տեղակայված Լունցյուան բուդդայական տաճարի այցելուներին անակնկալ է սպասվում` տաճարում ծառայության է անցել բուդդիստ ռոբոտը։

Xian անունով ռոբոտը մշակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում բավականին տարածված մուլտիպլիկացիոն հերոսի կերպարի հիման վրա և բավական գեղեցիկ է։

«Դժվար թե այս կեսմետրանոց ռոբոտը կարող է վախեցնել որևէ մեկին: Ընդհակառակը, նա շատ բարեհամբյուր է, զվարթ և օգտակար. նա կարող է պատմել ձեզ ինչ-որ բան կամ պատասխանել հաճախ տրվող հարցերին»,- գրում են չինացի լրագրողները:

Ենթադրվում է, որ ռոբոտը հիմնականում պետք է հետաքրքիր լինի երեխաների համար, ովքեր եկել են բուդդայական տաճարը տեսնելու համար: Ռոբոտացված վանականի հետ շփումը շատ պարզ է. նրան հարց ուղղելու համար սենսորային էկրանով հատուկ պլանշետ է նախատեսված, որը ապրացված է Xian-ին: