Ուգանդայի նախագահը կողմ է սոցիալական ցանցերի հարկերին

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին կողմ է արտահայտվել սոցիալական ցանցերի հարկի համար, ասելով, որ բնակիչները նման հարթակներն օգտագործում են «ստի» և «երկրի կայուն արժույթը վատնելու համար», հաղորդում է Reuters-ը:

Մայիսին Ուգանդայի խորհրդարանը ընդունեց նոր հարկային օրենք, որը օրական մի շարք օնլայն ծառայությունների հասանելիության համար 200 շիլինգ (0.05 դոլար) հարկ է ենթադրում: Մասնավորապես Facebook-ի, Twitter-ի, WhatsApp-ի, Google-ի Hangouts-ի, YouTube-ի, Skype-ի, Yahoo Messenger-ի եւ շատ այլ կայքեր օգտագործելու համար:

Մուսեւենին ասել է, որ այս հարկի օգտին կան բոլոր բարոյական հիմքերը: Նրա խոսքով, Ուգանդայի սոցիալական ցանցերի օգտվողները «զրուցելով կամ խաբելով, հարստացնում են օտարերկրյա հեռախոսային ընկերություններին»: