Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերությունը բարձրացրել է իր մեքենաների գները Չինաստանում,: Պատճառը Պեկինի սահմանած մաքսատուրքերն են:
Այս մասին հաղորդում է Electrek-ը՝ նշելով, որ Model S սեդանի և Model X քրոսովերի արժեքը Չինաստանում հանգստյան օրերին ավելացել է 22 600-37 600 դոլարով՝ կախված տվյալ մոդելի առանձնահատկություններից ու տեխնիկական բնութագրից:
Tesla ընկերությունը ներկայումս Չինաստանի տարածքում, միևնույն ընկերությունը տեղեկացրել է Շանհայի ազատ տնտեսական գոտում գործարան կառուցելու մտադրության մասին:
2017 թվականին ամերիկյան ընկերության եկամտի 17 տոկոսը բաժին է հասել չինական շուկային: Երկրում Tesla-ի վաճառված մեքենաների քանակը կազմել է 15 000 նմուշ: