Անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաև լողափներում փրկարարական ծառայություն իրականացնելիս:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, նման անօդաչուները կարող են հասնել խեղդվող մարդուն և փրկօղակ նետել նրան մինչ փրկարարների մոտենալը:
These drones could be used in emergency situations pic.twitter.com/d44WaBQaIx
— Business Insider (@businessinsider) July 7, 2018
Միկրո անօդաչուներն աշխատում են նույն տեխնոլոգիայով, ինչ մյուսները: Երբ փրկարարը նկատում է ջրում խեղդվող մարդուն, անմիջապես տեղեկացնում է անօդաչուի օպերատորին, որը վայրկյանների ընթացքում սարքն ուղարկում է խեղդվողի մոտ:
Անօդաչուն շատ ավելի շուտ է դեպքի վայր հասնում, քան փրկարարը, և հատուկ փչովի լողան նետում, որն օգնում է խեղդվողին դիմանալ մինչև փրկարարների հասնելը: Նախագծողները մտադիր են հետագայում այս անօդաչուներն օգտագործել նաև ձնակույտից մարդկանց փրկելու համար: