HTC սմարթֆոնները սկսել են չվաճառվել

HTC-ն անցյալ ամիս գրանցել է սմարթֆոնների վաճառքի անկում: Ցուցանիշն ավելի ցածր է, քան վերջին երկու տարիների ընթացքում: Ամսեկան շահույթը անկում է ապրել շուրջ  68%-ով:

Փորձագետները մի քանի պատճառ են տեսնում այստեղ: Առաջինը՝ շուկայում  HTC միջին դասի սմարթֆոնները պահանջարկ չեն վայելում, ինչպես ենթադրում էր ընկերությունը:

Երկրորդ՝  HTC -ն ներկայումս չունի միջին և ցածր արժեքի սմարթգոններ, որոնք կառանձնանան շուկայի առաջարկների ֆոնին:  HTC-ն հայտնվել է չինական և կորեական արտադրողների ճնշման ներքո:

Ընկերությունը չի կարողանում մրցակցել Huawei, Xiaomi, Oppo և Vivo-ի հետ:

Այս պարագայում HTC-ի վաճառքի ցուցանիշները շարունակում են հստակ տեմպերով անկում ապրել: