Nokia-ն և չինական China Mobile-ը թանկարժեք գործարք են կնքել

Nokia-ն և  չինական China Mobile-ը 1 միլիարդ եվրո արժողությամբ գործարք են կնքել։ Պայմանագիրը մեկ տարի ժամկետ ունի։ Այդ մեկ տարում  ֆիննական ընկերությունը կօգնի China Mobile–ին յուրացնել նոր սերնդի ցանցերը և կապի ծառայություններ մատուցել նոր տեխնբոլոգիաներով։

Nokia-ն ընկերությանը  նաև կտրամադրի  շարժական  և անշարժ ռադիոկապի ենթակառուցվածք, կապի օպտիկական գծեր և IP երթուղայնացման տեխնոլոգիաներ։
Ընկերությունները մտադիր են խորացնել  համագործակցությունը  և ուսումնասիրություններ կատարել նոր արտադրանքի սպառման շուկայում։