Taiwan բառը մուտքագրելիս iOS սարքերը անջատվում են

Digita Security ընկերության աշխատակցի փոխանցմամբ  iOS 11.3–ի և ավելի հին օպերացիոն համակարգերում սխալ կա։  Գաջեթներում նամակի մեջ Taiwan  բառը գրելիս, սարքը ինքնաբերաբար անջատվում է։ Խնդիրը առաջանում է  iMessage, Facebook և WhatsApp ծառայությունների հետ։ Apple–ն արդեն խնդիրը լուծել է, մասնագետները չեն բացառում, որ այն կկրկնվի նորից։

Պատճառը

Փորձագետների կարծիքով խնդիրն առաջացել է թայվանական էմոձի դրոշակի պատճառով, որն Apple-ը վերջերս վերացրել էր Չինաստանի շուկայի սմարթֆոններից։

IT հսկան այդ քահլւն գնացել է չին իշխանությանը հաճոյանալու համար, այլ պատճառներ չկան։ Այն բանի պատճառով, որ էմոձին ջնջելու գործընթացը հարթ չի եղել, խնդիրներ են առաջացել։

Չինաստանն ու Թայվանը  կոնֆլիկտային հարաբերություններ ունեն։ Երկու տարածաշրջանի վեճի պատճառով հիմնականում տուժում են տեխնոըներությունները, որոնք գործունեություն են ծավալում այդտեղ, այդ թվում նաև` Apple–ը։