Telegram-ը նոր թարմացում է նախապատրաստում Android և iOS համակարգերի համար, որը ներբեռնելու համար անհրաժեշտություն չի լինի այցելել Google Play և App Store առցանց խանութներ: Այս մասին հաղորդում է Telegram Info հեռուստաալիքը:
Այսպիսով, եթե Ռոսկոմնադզորին հաջողվի Apple-ի և Google-ի առցանց խանութներից հեռացնել հավելվածը, օգտատերերը միևնույն է հնարավորություն կունենան ստանալ թարմացումներ:
Ռուսաստանում Telegram-ի արգելափակման գործընթացը սկսվել է ապրիլի 16-ից, երբ ընկերությունը հրաժարեց ռուսական իշխանություններին հանձնել հավելվածի գաղտնագրության բանալիները: