Apple-ը վերջապես ներկայացրել է նոր MacBook-երը

Apple-ը վերջապես ներկայացրել իր MacBook Pro մոդելի նոր տարբերակները: Ինչպես և նախատեսվում էր, գաջեթները թողարկվել են երկու տարբերակով՝ 13 և 15 դյումանոց անկյունագծերով: Դիզայնի հարցում ընկերությունը փոփոխություններ չի մտցրել, փոխարենը փոփոխություններ է մտցրել գաջեթների պատրաստման նյութերում: Գլխավոր նորարարությունը՝ ստեղնաշարի նրբությունն է, ինչը բացակայում էր նախորդ մոդելներում:

Նորույթի երկու տարբերակներն էլ ստացել են  Intel Core պրոցեսոր, յուրաքանչյուրն ունի  32 գբ օպերատիվ հիշողություն, որն արդեն իսկ լավ է, True Tone էկրաններ: Տեխնիկական բնութագիրը, մի խոսքով,  բավական խոստումնալից է:

MacBook Pro-ն շուկայում արդեն կա, բայց միայն ամերիկյան:  13-դյույմանոց  տարբերակը արժեքը  1799 դոլար է, իսկ   15 դյույմանոցինը՝  2399 դոլար։