Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

CityMaps2Go Pro Offline Maps

Գինը՝ 9.99$ – անվճար

Հավելվածն իր մեջ ներառում է բոլոր քաղաքների, փողոցների ու վայրերի քարտեզագրությունները։ Առավելություններից մեկն այն է, որ հավելվածն աշխատում է օֆլայն ռեժիմում։ Ճամփորդությունից առաջ ուղղակի պետք է ներբեռնել քարտեզը և վերջ։

Frutorious 

Գինը՝ 2.99$ – անվճար

Օգնեք տիկին և պարոն Fruits–ներին կարգավորել իրենց հարցերը։ Նրանց ուրախ ժամանցը խաթարել են չարագործները։ Պետք է փրկել նրանց ուրախալի երեկույթը։

Cardinal Land 

Գինը՝ 1.99$ – անվճար

Մարզեք ձեր երևակայությունը։ Պետք է այնպես դասավորել  երկրաչափական մարմինները, որ արդյունքում ստացվի կենդանու պատկեր։ Խաղն իր մեջ ներառում է 80 տարբեր փազլեր։