Apple–ի հազարավոր ինժեներները նախագծու են ընկերության ֆիրմային առաջին մեքենան

Apple–ը փորձում է գաղտնի պահել այն հանգամանքը, որ ընկերությունը աշխատում է ինքնավար մեքենաներ ստեղծելու ուղղությամբ։ Բայց ինսայդերները որոշ մանրամասներ են հայտնել ապագա ինքնավար մեքենայի մասին։

Վերջերս ԱՄՆ–ի  հատուկ ծառայությունները ձերբակալել էին  Apple–ի նախկին ինժեներներից մեկին, ով փորձել էր գաղտնի տեղեկատվություն բացահայտել։ Հետաքննութան արդյունքում հատուկ ծառայությունները մի շարք գաղտնիքներ են բացահայտել։

Ըստ տվյալների,  Project Titan անունը կրող նախագծում ներառվախ են Apple–ի մոտ 5000 աշխատակից` ինժեներներ դիզայներներ և այլն։ Դրանցից մի մասն ունի հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը։

Չնայած ընկերությունը բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի գաղտնի պահի տեղեկատվությունը, բայց  արտահոսքից չես խուսափի։ Ըստ տեղեկությունների, ապագա ինքնավարը ոչ թե ամբողջական մեքենա է, այլ ավտոպիլոտ։

Apple–ը սկսել էր այս նախագծի համար աշխատակիցներ վարձել դեռևս 2015–ից։ Այս ժամանակահատվածում ինժեներները կարող էին զգալի արդյունքներ գրանցել, բայց… իրողությունը ցույց է տալիս, որ` ոչ։

Թե երբ կավարտվի մեքենայի մշակման գործընթացը, դեռ պարզ չէ։ Մի բան է պարզ` Apple–ը 3 տարվա ընթացքում չի հրաժարվել և բրենդի երկրպագուները շուտով հնարավորոթյուն կունենան վարել Apple–ի տարբերանշանով մեքենաներ։