Հուլիսից Microsoft Windows 10-ն այլևս չի ստանա իր ամենամյա թարմացումը: Այս մասին Microsoft ընկերությունը հայտնել է իր պաշտոնական ներկայացուցիչների միջոցով:
Մինչ այս Microsoft-ն իր օպերացիոն համակարգի համար թարմացումներ թողարկում էր գրեթե ամեն ամիս: Վեջին թարմացումն օպերացիոն համակարգը ստացել էր վերջերս՝ հուլիսի 15-ին:
Թարմացումներ չունենալը չի նշանակում չունենալ դրանք ամբողջովին՝ համակարգը կշարունակի դրանք ստանալ Express Update-ի և Full Update-ի տեսքով: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ սա արվում է համակարգի ապահովության և անվտանգության համար:
Շատ փորձագետներ կարծում են, որ Microsoft-ը այս քայլով կնքել է Windows 10-ի մահկանացուն: