Նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի տարածքում հուլիսի 17-ի երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն կազմակերպել էր սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ նաև հաշմանդամ։
Նման նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին դիմել էր «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ և բաց դասեր է կազմակերպում։ Դասերի նպատակն է զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ:
Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, զրուցել երեխաների և կազմակերպիչների հետ, կարևորել երեխաների մեջ մանուկ հասակից գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը: