Samsung–ը ներկայացրել է նոր սերնդի անլար լիցքավորման սարք

Samsung — ը ներկայացրել է նոր Wireless Charger Duo անլար լիցքավորման  սարքը, որը կարող է միանգամից երկու սմարթֆոն լիցքավորել։

Լիցքավորման երկու հարթակն էլ նախատեսված են հավասարապես և՛ սմարթֆոնների, և՛ խելացի ժամացույցների համար։

Wireless Charger Duo–ն, ամենայն հավանականությամբ, կդառնա  Apple AirPower–ի մրցակիցը, որը խնձորային բրենդը ներայացրել է անցյալ տարի աշնանը։ Թե ինչքան կարժենա սարքը շուկայում, ընկերությունը դեռ չի հայտնել։ Ինչպես նաև չի հայտնել, թե երբ կմեկնարկի դրա վաճառքը։