App Store–ում հավելվածների մասին նոր հոդված է հայտնվել, որտեղ ներկայացվել են սև թեմատիկա ունեցող 16 լավագույն հավելվածները։
Ցանկում շատ հավելվածներ կան սկսած RSS կարդալու համար նախատեսվածներից, վերջացրած` նոթեր գրելու հավելվածներով։
Սա կարող է խոսել այն բանի մասին, որ Apple–ը կամաց–կամաց սկսում է թիրախավորել սև թեմատիկայով հավելվածները, որպեսզի հաջորդ տարի այն օպերացիոն համակարգում ներմուծելիս` խնդիրներ չառաջանան։
Հաշվի առնելով, որ Apple–ն արդեն նման գործառույթը ներդրել է macOS Mojave–ում` այն կարելի է սպասել նաև iOS 13–ում։
Հավելվածների ցակում հայտնվել է նաև Bear–ը, Halide–ը, iOS Twitterrific–ը, Wikipedia–ի պաշտոնական հավելվածը, GoodTask 3–ը և այլն։
Պետք է նշել, որ այս բոլոր հավելվածները տարբերվում են ոչ միայն սև թեմատիկայով, այլ նրանով, որ այս հավելվածները բավական տարածված են iOS օգտատերերի շրջանում։