Facebook–ը ինտերնետ արբանյակներ է նախագծում

Facebook-ը շարունկում է հնարավոր միջոցներ փնտրել աշխարհի բոլոր անկյունները համացանցով զինելու համար։ Այս անհգամ ընկերությունը որոշել է հատուկ արբանյակներ ստեղծել, որոնք տիեզերքից ինտերնետ կապահովեն։

Նոր արբանյակների մասին շատ բան դեռևս հայտնի չէ։ Միայն հայտնի է այն, որ դրանց վրա աշխատում է ինժեներների մի ամբողջ խումբ։

«Ներկայումս  մենք ոչինչ չենք կարող ասել նախագծի մասին։ Մի բան կարող ենք հստակ նշել`  հավատում ենք, որ արբանյակային տեխնոլոգիաները կարևոր դեր  կունենան հաջորդ սերնդի համացանցի զարգացման գործում։ Այս տեխնոլոգիայի միջոցով մենք  ինտերնետով  կապահովենք  գյուղերը»,-հայտնել են Facebook-ի ներկայացուցիչները։