Xiaomi–ն ներկայացրել է Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները

Xiaomi–ն Իսպանիայում ներկայացրել է իր երկու նոր սմարթֆոնները`  Xiaomi Mi A2–ը և Mi A2 Lite–ը։

Xiaomi Mi A2–ն ստացել է 5,99 դյույմանոց, 18։9 հարաբերակցությամբ դիսփլեյ,  Snapdragon 660 պորեցեսոր և 4/6 գբ օպերատիվ հիշողություն։ Ներկառուցված հիշողության ծավալները  32, 64  և 128 գբ են։ Գաջեթն ունի արագ լիցքավորման  Quick Charge 3.0 հնարավորություն։  Գաջեթը զինված է հիմնական երկակի տեսախցիկով` 12+20 մգ թույլտվությամբ և մեկ դիմային` 20 մգ հզորությամբ։ Ունի 2 Sim քարտի հնարավորություն։

Xiaomi Mi A2 Lite–ն ունի 5,84 դյույմ անկյունագծով, 19։9 հարաբերակցությամբ էկրան։ Ունի դիմային 5 մգ հզորությամբ տեսախցիկ։  Գաջեթը ստացել է  Snapdragon 625 պորցեսոր, 3/4 գբ օպերատիվ և 32 գբ ներկառուցված հիշողություն։ Այս մոդելը, թեև չափորոշիչներով զիջում է Xiaomi Mi A2–ին, բայց նույնպես ստացել է 12+5 մգ հզորությամբ երկակի տեսախցիկ։

Եվրոպայում  Xiaomi Mi A2–ը կարելի է գնել  249–349 եվրոյով` կախված հիշողության ծավալից։  Իսկ Mi A2 Lite–ը կվաճառվի 179–229 եվրոյով։