Ռուս հաքերները կոտրել են ԱՄՆ էներգետիկ ընկերությունների ցանցերը

Ռուս  հաքերները կոտրել են  ԱՄՆ էլեկտրաէներգետիկ ընկերությունների ցանցերը։ Այս մասին  հայտնում է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տեղեկություններով՝ հարձակումը իրականացրել է ռուս հաքերների Energetic Bear անունով խումբը։ Հաքերները, սկսելով փոքրիկ կայքերից, հասել էին մինչև այն, որ կարող էին անջատել կամ միացնել էլեկտրաէներգիան։

Նախարարության տվյալներով՝ հարձակման զոհն են դարձել հարյուրավոր ընկերություններ: Որոշ ֆիրմաններ կարող են չիմանալ, որ իրենց ցանցերը կոտրել են։

Energetic Bear խմբավորումը (որը հայտնի է նաև Dragonfly և Crouching Yeti անուններով) իր գործունեությունը սկսել է 2010 թվականից։ Խմբավորման  հիմնական թիրախներն են էներգետիկ և արդյունաբերական ձեռնարկությունները: Վաշինգթոնի կարծիքով՝ խմբավորմանը հովանավորում է Ռուսաստանը: