Հայնի է 2018–ի ամենամատչելի սմարթֆոնների ցանկը

GizmoChina  պարբերականը հրապարակել  է  ամենամատչելի սմարթֆոնների ամենամյա ցանկը։

2018-ի վարկանիշային ցուցակը գլխավորում  է ZTE ընկերության Nubia М2 սմարթֆոնը։ Գաջեթը շուկայում արժի 160 դոլար։ Լավագույն 5–յակի մյուս հորիզոնականները գրավել են   Xiaomi–ի միանգամից մի քանի սմարթֆոն։

Xiaomi Redmi S2–ն, որը զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը, շուկայում արժի 159 դոլար։ Չնայած մատչելին գնին, տեխնիկական բնութագիրը խոստունալից է։

Լավագույն եռյակը եզրափակում է  Xiaomi Redmi 5 Plus–ը։ Այն մի փոքր թանկարժեք է նախորդից` 190 դոլար։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը խաղային պրոցեսորն է։

4–րդ հորիզոնականում է  Xiaomi Redmi 5 մոդելը։ Գաջեթն ունի պլաստմասե ներդիրներով  մետաղական կմախք։ Արժի 150 դոլար։

Առաջատարների հնգյակն եզրափակվում է է Xiaomi Redmi Note 5–ով։ Այս սմարթֆոնը ոչ միայն համապատասխանում է թրենդներին, այլ նաև արդյունավետության առումով բարձր մակարդակի ունի։ Աարքը արժի գրեթե 190 դոլար։