Սովորեք ծրագրավորում Harry Potter–ի իսկական կախարդական փայտիկով

Kano ընկերությունը, որը մասնագիտացել է համակարգչային հմտություններ ուսուցանելու գորում, ներկայացրել է Harry Potter Kano Coding Kit հավելվածը։ Հավելվածն ունի «կախարդական» փայտիկ, որի միջոցով կարելի է սերտել ծրագրավորման սկզբունքները։

«Կախարդական» փայտիկը և Kano–ի մյուս աքսեսուարները պետք է հավաքել ինքնուրույն։ Դրա համար փաթեթում ներառված է հատուկ ուղեցույց։

Հավելվածը հասանելի է  iOS, Android, PC և Mac օպերացիոն համակարգերում։ Հավելվածում կա մոտ 70 թեմատիկ առաջադրանք, այդ թվում նաև  JavaScript սովորելու արագացված կուրս։

Harry Potter Kano Coding Kit–ը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 1–ից, բայց դեռևս միայն ԱՄՆ–ի տարածքում։ Նախնական արժեքը կլինի 99.99 դոլար։