Windows 10-ն այլևս չի թարմանա անհարմար պահերին

Microsoft–ը վերջապես որոշել է փոփոխություններ մտցնել Windows 10 օպերացիոն համակարգում։

Հիմա, Windows 10–ը, չի ընդհատի օգտատերերի աշխատանքը հանուն թարմացման։ Ի դեպ` այս տեխնոլոգիան մշակելու համար ընկերությունը ծախսեց շուրջ 3 տարի։  Windows 10-ի առաջին տարբերակը ներկայացվել է 2015 թվականի հուլիսին:

Օպերացիոն համակարգի օգտատերերը հաճախ էին դժգոհում, որ արված աշխատանքը ջուրն է ընկնում, երբ օպերացիոն համակարգը որոշում է հերթական թարմացումն անել, ինչի հետևանքով  օգտատերերը հաճախ կորցնում էին  չպահպանված տվյալները: