3 պատճառ, թե ինչու պետք է գնել միջին արժեքի սմարթֆոն, այլ ոչ թե ֆլագման

Ֆլագման սմարթֆոններն արդեն վաղուց միակ ճիշտ ընտրությունը չեն։ Ներկայումս, միջին դասի սմարթֆոններն ունեն բոլոր հնարավորությունները մրցակցել դրանց հետ։ Շատ դեպքերում այստեղ տարբերությունը միայն գնի մեջ է։

Հիմա երեք պատճառ, թե ինչու պետք է գնել հենց միջին դասի սմարթֆոն։

Դիզայնը

Առաջ գեղեցի դիզայն ու որակյալ տեխնիկա կարելի էր հանդիպել միայն ֆլագման սմարթֆոններում։ Հիմա պատկերը փոխվել է։ Նման լուծումներ կան միջին դասի սմարթֆոններում ևս։  Օրինակ` Mi A2 Lite սմարթֆոնը ստացել է էկրանի հայտնի կտրվածք և նեղ շրջանակ, բայց միջին արժեքի սմարթֆոն է համարվում։

Տեսախցիկը

Թեև ֆլագման սմարթֆոններում  տեղակայված է տեխնիկապես հզոր տեսախցիկ, մևնույնն է այն շատ բանով չի տարբերվում միջին սեգմենտի սմարթֆոնի տեսախցիկից։  Օրինակ`  OnePlus 6 կամ  Moto Z3 Play մոդելները լուսանկարել սիրողներին կզարմացնեն կադրի որակով։

Գումարը

Ֆլագման չգնելու դեպքում օգտատերը կարող է այդ խնայողության շնորհիվ ձեռք բերել այլ գաջեթ ևս։ 300–400 դոլար խնայողությունը զգալի գումար է։