Google–ն ու Apple–ը 2050 թվականին կկարողանան կառավարել մարդկանց

2050 թվականին   Google ու Apple  ընկերությունները կկատարելագործեն իրենց առաջակող ծառայությունները կմեծացնեն դրանց ոլորտը, բայց դրա հետ մեկտեղ նաև վնաս կտան մարդկությանը։ Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական Փիրսոն Յենը։

Նման եզրահանգման պատճառ է դարձել այն, որ այս երկու ընկերությունները վերջին տարիներին հսկայական գումարներ են ներդրել արհեստական բանականության զարգացման հարցում։  Փորձագետներն անգամ կարծում են, որ այս ընկերություններին թույլ կտան ազդել անգամ մարդկանց նեյրոնային ցանցերի վրա։

Մասնագետները նաև հավելում են,  որ բացի գիտակցության կառավարումից՝ ընկերությունները կսկսեն զարգացնել ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ կենսաբանական կողմը. մշակողներն արդեն ուսումնասիրում են գենային ինժեներիայի ներդրման հնարավորությունները՝ մարդկանց հիվանդություններից  բուժելու համար: