Google Pixel 3 XL-ի շնորհանդեսը նախատեսված է 2018 թվականի հոկտեմբերին, իսկ հաացանցում չի դադարում տարածվել դրա հավանական լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը։ Այս անգամ էլ չինական GizmoChina պարբերական հրապարակել է Google Pixel 3 XL–իհավանական լուսանկարները։
Լուսանկարի համաձայն, դիսփլեյը լինելու է թրենդին համապատասխան` 18։9 հարաբերակցությամբ և հայտնի «այֆոնական» կտրվածք, որը ավելի փոքր է լինելու, քան օրիգինալ տարբերակում։ Օբյեկտիվի անմիջապես կողքին տեղադրված է դիմային բարձրախոսը։ Իսկ ներքևի լայն շրջանակը թաքցնում է երկրորդ բարձրախոսը։
Կորպուսի հետևի մասը անփայլ ու փայփլոն ապակուց է ստեղծված։ Ի տարբերություն մյուս սմարթֆոնների, Google Pixel 3 XL–ը կստանա մեկ հիմնական տեսախցիկ։ Հետևի մասում տեղադրվել է նաև մատնահետքի սքաները։
Google Pixel 3 XL–ը կստանա 4 գբ օպերատիվ հիշողություն և 64 գբ ներկառուցված հիշողություն։ Կթողարկվի ևս մեկ տարբերակ, որը կունենա 6 գբ օպերատիվ և 128 գբ ներքին հիշողություն։ Գաջեթը կունենա Snapdragon 845 պրոցեսոր և կաշխատի Android 9.0 P օպերացիոն համակարգով։