Որո՞նք են ամենարագ ինտերնետ կապով երկրները

Համացանցում վիճակագրություն կատարող բրիտանական կայքերից մեկը հրապարակել է ամենարագտ ինտերնետ կապով երկների ցանկը։

Լավագույն ու արագ ինտերնետ կապ, ըստ վիճակագրության, կա Սինգապուրում, Դիանիայում և Շվեդիայում։  Չորրորդ հորիզոնականում Նորվեգիան է, այնուհետև Ռումինիան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը և  Հունգարիան։ Ռուսաստանն այս տարի բավական զիջել է դիրքերը` հայտնվելով  47-րդ տեղում։

Նման վիճակագրություն ստեղծելու համար ընկերությունը տվյալներ է հավաքել և վերլուծել շուրջ 200 երկրից։ Աշխատանքը տևել է մոտ մեկ տարի։